Ներքին 5 տարի առաջ - 14:49 31-08-2021

«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետաջակցության ծրագրերի» շրջանակում բարեփոխումներ են եղել

«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետական աջակցության ծրագրերի» պայմաններում և ընթացակարգերում իրականացվել են մի շարք բարեփոխումներ․ մասնավորապես, եթե նախկինում մինչև 4 մլն դրամ աջակցություն ստանալու համար 3 և ավելի երեխա ունեցող շահառուների տարիքային առավելագույն շեմը 25-ն էր, ապա այժմ այդ տարիքային շեմը բարձրացվել է մինչև 30։

Բարեփոխումների արդյունքում՝ արդեն իսկ առաջին շահառուն ստացել է 4 մլն դրամ աջակցություն՝ երրորդ երեխայի ծննդով պայմանավորված։ Գումարը տրամադրվել է հաշվի առնելով այն, որ ծրագրին դիմելու պահին քաղաքացու տարիքը չի գերազանցել 30-ը՝ նախկինում սահմանված 25-ի փոխարեն։

Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 1.547 շահառու, ընդհանուր առմամբ՝ վճարվել է շուրջ 1 մլրդ 81 մլն դրամ։ Դիմողների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ծրագրերի համար հատկացված ֆինանսական միջոցները համալրվել են ևս 420 մլն դրամով։

«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետական աջակցության ծրագրերի» շրջանակում 2021 թ․ ընթացքում մեղմացվել են նաև որոշ պարտադիր պայմաններ: Մասնավորապես՝ հանվել է այն պահանջը, համաձայն որի՝ միանվագ դրամական աջակցության ծրագրից օգտվելու դեպքում, շահառուն ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետք է գրանցի իր անչափահաս բոլոր երեխաների անունով։ Այսուհետ ծրագրից օգտվելու համար բավարար է միայն անշարժ գույքի գրանցված լինելը շահառուի և նրա ամուսնու անունով (եթե առկա է գրանցված ամուսնություն)։

Երեխայի ծննդյան աջակցության ծրագրով՝ երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ՝ առնվազն 12 ամիս մարում ունենալու պայմանը փոխարինվել է դիմելու օրվա դրությամբ առնվազն 12 ամիս մարում ունենալու պահանջով։ Այսինքն, եթե երեխայի ծնվելուց հետո, շահառուն չունի հիփոթեքային վարկի առնվազն 12 ամիս մարում, նա կարող է սպասել և լրացնել մարումների սահմանված քանակը, բայց մինչև երեխայի 1 տարին լրանալը։ Եթե մարումների սահմանված քանակը լրացել է երեխայի մեկ տարեկանը լրանալուց հետո, քաղաքացին ծրագրից օգտվել չի կարող։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»