Ավելին 5 տարի առաջ - 19:32 30-08-2021

Բրազիլիայում բանկերի կողոպտիչները «կենդանի վահաններ» են օգտագործել՝ ոստիկանությունից փախուստի ժամանակ

Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Արասատուբա քաղաքի մի քանի բանկեր կողոպտելուց հետո, կողոպտիչները «կենդանի « են օգտագործել՝ ոստիկանությանից փախուստի ժամանակ: Այս մասին Twitter- ում հայտնել է տեղական հեռուստալրագրող Յուրի Մակրին:

Կողոպուտի ժամանակ, ըստ Մակրիի, երեք մարդ է զոհվել: 20 հոգանոց բանդան կողոպտել է քաղաքի մի քանի բանկեր և ռմբակոծել ավտոմեքենաները քաղաքի տարբեր հատվածներում ՝ ոստիկանների ուշադրությունը շեղելու համար:

Ոստիկանների կրակից խուսափելու համար ավազակները պատանդներ են կապել իրենց մեքենաների տանիքներին ու կապոտներին:

Ոստիկանության տվյալներով՝ պայթյունների սպառնալիքը մնում է քաղաքում, քաղաքացիներին խնդրում են չլքել իրենց տները, դպրոցներում չեղյալ են հայտարարվել բոլոր դասերը:

Հետապնդման ընթացքում ոստիկաններին հաջողվել է ձերբակալել երեք հանցագործի, մնացածներին հաջողվել է փախչել: Մեքենաներին կապած պատանդների ճակատագիրը անհայտ է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի