Արտաքին 5 տարի առաջ - 14:58 30-08-2021

Նորվեգացիներին արգելել են միզել Ռուսաստանի ուղղությամբ

Ռուսաստանի Դաշնությանը սահմանակից Յակոբսեն գետի շրջանում Նորվեգիայի բնակիչներին, ինչպես նաև այս վայր ժամանող զբոսաշրջիկներին արգելվել է իրենց փոքր կարիքը հոգալ (միզել) Ռուսաստանի ուղղությամբ: Վերջերս ճանապարհին տեղադրվել է համապատասխան ցուցանակ՝ No peeing towards Russia («Արգելվում է միզել Ռուսաստանի ուղղությամբ») գրությամբ: Խախտողների համար տուգանքը բավականին բարձր է:

Ինչպես հաղորդում է նորվեգական The Barents Observer թերթը, սահմանը անցնում է գետի մեջտեղով: Երբ գետի վրա քիչ ջուր կա, բավական է անցնել մի քանի մետր՝ ռուսական սահմանային սյանը դիպչելու համար:

Նորվեգական սահմանային հանձնակատար Յենս Հոյլունն ասել է, որ սահմանապահները նախկինում ևս նման գործողությունների անթույլատրելիության մասին զգուշացրել էին տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին, ովքեր այստեղ էին գալիս սելֆիի համար: Իսկ թե ինչու է պահանջվել արգելող նշան տեղադրել, նա չգիտի:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան