Արտաքին 5 տարի առաջ - 20:14 29-08-2021

Թալիբները ցանկանում են բոլոր երկրների հետ լավ հարաբերություններ ունենալ

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Աբդուլ Կահար Բալխին հայտարարել է, որ թալիբները ցանկանում են լավ հարաբերություններ հաստատել բոլոր երկրների հետ: Այս մասին նա հայտարարել է շվեյցարական Sonntagsblick թերթին:

«Մենք ցանկանում ենք ունենալ լավ տնտեսական և մարդկային հարաբերություններ: Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր երկրներին, այդ թվում՝ Շվեյցարիային, ճանաչել Աֆղանստանի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և պահպանել լավ դիվանագիտական, տնտեսական և միջանձնային հարաբերություններ Աֆղանստանի հետ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ թալիբները պատրաստ են «ընդունել ցանկացած մարդասիրական և զարգացման օգնություն, որը կապված չէ պայմանների հետ»:

Ավելի վաղ «Թալիբանը» հայտարարել էր առաջիկա օրերին կառավարություն ստեղծելու մասին: Երեկ և այսօր Աֆղանստանի Իսլամական Էմիրության քաղաքական տնօրինության պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել երկրի տարբեր քաղաքական գործիչների, ցեղային երեցների, լրագրողների և ակտիվիստների հետ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան