Ներքին 5 տարի առաջ - 18:56 28-08-2021

Հակառակորդը կրակել է Կութ գյուղի վրա, վնասվել են տների տանիքները

Երեկ երեկոյան՝ օգոստոսի 27-ին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Կութ սահմանամերձ գյուղի ուղղությամբ՝ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը: Տեղեկությունը «Արմենպրես»-ի զրույցում հաստատեց Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը՝ նշելով, որ հակառակորդը կրակել է մարդկանց տների վրա՝ վնասելով տանիքները:

«Մի քանի տանիք է ծակվել, մի քանի տան պատերն են քերծվել: Փառք Աստծո, ուրիշ վնաս չի եղել», - «Արմենպրես»-ի ասել է Կութի համայնքապետը՝ հավելելով, որ իր տպավորությամբ՝ թշնամին դիտավորյալ հենց գյուղի ուղղությամբ էր կրակում:

Չիտչյանի խոսքով՝ կրակոցները եղել են 22:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածում: Բարեբախտաբար, այդ ժամին դրսում ոչ ոք չի եղել և բնակիչներից որևէ մեկը չի տուժել: Կրակել են հրաձգային տարբեր զինատեսակներից՝ ինքնաձիգ, գնդացիր: Դրանից հետո կրակոցներ կամ այլ միջադեպեր չեն եղել:

Այս պահին ընդհանուր վիճակը գյուղում, Սիմա Չիտչյանի խոսքով, հանգիստ է:

Կութ համայնքը Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերից է, որը տեղակայված է Սոթք գյուղի հարևանությամբ՝ դեպի Քարվաճառ տանող ճանապարհին: Կութը մտնում է Գեղամասար խոշորացված համայնքի մեջ: Վերջին ամսվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում պարբերաբար կրակոցներ և միջադեպեր են լինում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»