Ներքին 5 տարի առաջ - 17:16 28-08-2021

Խաղաղապահներն ապահովել են շինանյութի և շինտեխնիկայի անվտանգ տեղափոխումն Արցախում

Ռուս խաղաղապահները Արցախում ապահովել են բնակավայրերի ենթակառուցվածքների վերականգնման նպատակով շինարարական սարքավորումներով, նյութերով և սննդամթերքով բեռնված մեքենաների շարասյան անվտանգ տեղափոխումը։ Հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռազմական ոստիկաններն ուղեկցել են Շուշի-Կարմիր շուկա երթուղով մոտ 50 մեքենաներից բաղկացած ավտոշարասյան տեղաշարժը նաև հետադարձ ուղղությամբ։

«Այս երթուղին անցնում է լեռնային տեղանքով, ինչը պահանջում է մեծ ուշադրություն մեքենաների վարորդների և ուղեկցորդների կողմից: Երթուղու երկարությունը 42 կիլոմետր է, մոտ 50 միավոր տեխնիկա է ուղեկցվել երկու ուղղություններով»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Պյոտր Կրապիվան:

Երթուղուն հետևելիս ավտոշարասյունը հատել է հինգ դիտակետեր, որոնք ապահովում են տրանսպորտային միջոցների անվտանգությունը դիտակետերի պատասխանատվության գոտում:

Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա դիտարկում են իրականացնում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան