Արտաքին 5 տարի առաջ - 16:03 28-08-2021

Թալիբները Քաբուլի բնակիչներից պահանջել են մեկ շաբաթվա ընթացքում հանձնել կառավարական մեքենաները և զենքը

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի բնակիչները պետք է մեկ շաբաթվա ընթացքում հանձնեն կառավարական ուժերից մնացած բոլոր մեքենաները, զենքն ու զինամթերքը: Այս մասին հայտնում է Ariana News հեռուստաալիքը՝ հղում անելով «Թալիբան» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցչին՝ Զաբիհուլլա Մոջահիդին:

Թալիբները սպառնացել են միջոցներ ձեռնարկել սեփականատերերի դեմ, եթե վերջնաժամկետից հետո հայտնաբերվեն պետական ​​մեքենաներ և զենք:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին գրոհայիններն առանց կռվի մտել էին Քաբուլ և վերահսկողություն հաստատել մայրաքաղաքի վրա: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին փախել է երկրից:

Օգոստոսի 26-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Քաբուլի օդանավակայանի դարպասների մոտ, որտեղ հարյուրավոր աֆղանցիներ էին հավաքվել՝ երկրից հեռանալու հույսով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրա զոհերի թիվը հասել է 200-ի:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է