Ներքին 5 տարի առաջ - 15:00 28-08-2021

Ո՞ր ոլորտների աշխատակիցները պետք է պետք է ամսական 2 անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն․պարզաբանում

Առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, թե որ ոլորտների աշխատակիցները պետք է պետք է ամսական երկու անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն։

Հարց. Ո՞ր ոլորտներին են վերաբերում Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի թիվ 65-Ն հրամանով սահմանված փոփոխությունները:

Պատասխան. Պահանջը սահմանվել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, փակ արտադրական տարածքների, գրասենյակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, շինարարական հրապարակների, առևտրի իրականացման վայրերի, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների, հանրային սննդի օբյեկտների, hյուրանոցային տնտեսության օբյեկտների, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների, սպորտային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների կամ համանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի, նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպությունների, ցամաքային ուղևորատար տրանսպորտի, տնտեսական գործունեության այլ տեսակներ իրականացնող կազմակերպությունների, սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպությունների, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթության ոլորտում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատությունների, գրադարանների, թանգարանների, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային կազմակերպությունների, օդային ուղևորափոխադրումների և օդանավակայանների, մարզադպրոցների, դեղատների, հանրակրթական ուսումնական հաստատությունների աշխատակիցների համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի