Ներքին 5 տարի առաջ - 13:31 28-08-2021

Մեր հույսը ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող դիմացի շենքն է. Գագիկ Ջհանգիրյանը` Սյունիքի դատարանների շենքային պայմանների մասին

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Սյունիքի, Արարատի և Վայոց Ձորի դատարաններ։ Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։

Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրում վերջերս, ԲԴԽ որոշմամբ, Սննանկության գործերով դատարանի երկու դատավորի նստավայր է սահմանվել: Այստեղ Գագիկ Ջհանգիրյանին ներկայացվեցին նորանշանակ դատավորների առջև ծառացած խնդիրները, որոնք առավելապես վերաբերում էին տեխնիկական և գույքային պարագաներով համալրմանը:

Իրավիճակն այլ էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում. շենքն անմխիթար վիճակում էր գտնվում, դատական կարգադրիչների ծառայության իրականացման համար պայմաններ բացարձակապես չկային:

«Այս մարզում ամենախայտառակ վիճակը Սիսիանի դատարանի շենքի խնդիրն է, բայց այդտեղ այդ շենքը վերանորոգելը, կահույք փոխելը իմաստ չունի, որովհետև շատ սուղ շենքային պայմաններ ունի: Դատական կարգադիրչները, թող ներեն ինձ, բայց ձերբակալման խուցը շատ ավելի լավ է, քան թե կարգադրիչների սենյակը:

Մեր հույսը ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող դիմացի շենքն է, որտեղից, եթե մենք 500 մետր վերցնենք, վերանորոգենք, ինձ թվում է Սիսիանի շենքի համար բավական է»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շենքային պայմանները բարվոք էին, աշխատակիցներն ունեին որոշ տեխնիկական և գույքային պարագաների համալրման անհրաժեշտություն:

Մարզային հանդիպումն ամփոփվեց Սյունիքի մարզկետրոնում՝ Կապան քաղաքի դատարանում: Գագիկ Ջհանգիրյանը դատարանի աշխատակազմին տեղեկացրեց դատական համակարգում սպասվող բարեփոխումների, ձեռնարկվող միջոցառումների մասին։

Դատարանի աշխատակազմից Խորհրդի նախագահի պաշտոնակատարին տեղեկացրին, որ ունեն շենքի տանիքի վերանորոգման և աշխատակիցների հաստիքների ավելացման խնդիր:

Գագիկ Ջհանգիրյանը, կարևորելով Սյունիքի ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար, խոստացավ, որ Սյունիքի մարզի դատարանի խնդիրները կլուծվեն ամենասեղմ ժամկետներում. «Խոստանում եմ ձեզ, որ ԲԴԽ-ն Սյունիքի Առաջին ատյանի դատարանի նկատմամբ կցուցաբերի գերուշադրություն՝ ձեր բոլոր խնդիրների լուծման առումով»,- եզրափակեց Խորհրդի նախագահի պաշտոնակատարը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան