Արտաքին 5 տարի առաջ - 13:27 28-08-2021

ԱՄՆ-ում մարդիկ գնում են կենդանիների ճիճվաթափության դեղեր COVID-19-ը բուժելու համար

Tractor Supply Co. խմբի ղեկավար Մեդլին Հենդսաքերը հայտնել է, որ վերջին ամիսներին շուկայում աճել է կենդանիների համար իվերմեկտինի պահանջարկը, մարդիկ այն գնում են կորոնավիրուսը բուժելու համար: Այս մասին հայտնում է Des Moines Register-ը:

«Վաճառքի ծավալները կտրուկ աճել են: Նախկինում մենք հազվադեպ էինք վաճառում նման դեղամիջոցներ: Բայց վերջին շրջանում հայտնվել են հաճախորդներ, ովքեր միանգամից ձեռք են բերում մոտ 30 տուփ»,- ասել է Հենդսաքերը:

Նա ավելացրել է, որ բացատրելուց հետո, թե ինչի համար է նշանակվում դեղամիջոցը, հաճախորդները հեռանում են առանց գնում կատարելու:

Հենդսաքերի խոսքով, կենդանիների համար դեղամիջոցի օգտագործումը մարդկանց համար կարող է ավարտվել մահաբեր ելքով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում