Արտաքին 5 տարի առաջ - 13:21 27-08-2021

Թբիլիսիում ծննդաբերելուց հետո մահացել է կորոնավիրուսով վարակված 19-ամյա աղջիկ

Թբիլիսիի Ի. Բոկերիայի անվան համալսարանական հոսպիտալում ծննդաբերելուց հետո մահացել է կորոնավիրուսով վարակված 19-ամյա աղջիկ:

Ինչպես «Ինտերպրեսնյուսին» հաղորդել է հոսպիտալի կլինիկական տնօրեն Ալեքսի Վաչաձեն, դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերին: Նրա խոսքով, նորածնի առողջական վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

«Դեպքը տեղի է ունեցել երեկ, ուշ գիշերին մահացել է աղջիկը, որը մեր կլինիկա էր ընդունվել հուլիսի 30-ին՝ հաստատված կովիդ վարակով: Հիվանդանոց ընդունվելիս նա արդեն սուր արտահայտված խնդիրներ ուներ՝ կապված շնչառական համակարգի հետ: Օգոստոսի 1-ին պահանջվեց կեսարյան հատում կատարել: Նրա վիճակի վատթարացումն ազդել էր այլ օրգան-համակարգերի վրա, և, ցավոք, նա երեկ մահացավ: Երեխայի վիճակը կայուն է, նրա մոտ առողջական խնդիրներ չեն նկատվել, արդեն խոսվում է երեխային դուրս գրելու մասին»,- նշել է Ալեքսի Վաչաձեն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»