Արտաքին 5 տարի առաջ - 11:18 27-08-2021

Եթովպիայում սկսվել է հումանիտար ճգնաժամ. ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է Եթովպիայում հումանիտար աղետի մասին: Նա նշել է, որ ավելի քան 2 միլիոն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները: Նաև մնացել են միլիոնավոր այլ մարդիկ, ովքեր անհապաղ կենսական կարևորության հումանիտար օգնության կարիք ունեն, այդ թվում՝ սննդամթերքի, ջրի, կացարանի և բժշկական օգնության:

Այժմ 400 հազար մարդ ապրում է սովի պայմաններում: ՅՈԻՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ մոտ 100.000 երեխա հաջորդ 12 ամիսների ընթացքում կբախվի սուր թերսնման:

Հակամարտությունների պատճառով փլուզվել են փախստականների ճամբարներն ու առողջապահական համակարգերը: Հարձակումներ են տեղի ունենում հիվանդանոցների և կլինիկաների վրա: Էլեկտրաէներգիան մատակարարվում է ոչ կանոնավոր: Հանցագործության և բռնության բազմաթիվ դեպքեր կան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում