Ներքին 5 տարի առաջ - 10:16 27-08-2021

Թագուհի Թովմասյանը «Ֆիզգարադոկ»-ի մասով գրություն կուղարկի գլխավոր դատախազին

ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է. «Երեկ «Ֆիզգարադոկ»-ի ակցիայի հետ կապված հանձնարարել եմ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետներին հանդիպել բնակիչներին և տեղում ուսումնասիրել նրանց նկատմամբ տեղի ունեցող իրավունքի խախտման փաստերը։ Արդյունքում բողոքի ակցիա իրականացնող բնակիչները փորձագետներին ներկայացրել են խնդրահարույց իրավիճակը. Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի («Ֆիզգարադոկ») այգու տարածքն անօրինական սեփականաշնորհվել է ինչ-որ անձի կողմից, և ներկայում նախատեսվում է իրավունքների կոպիտ խախտմամբ կառուցել բազմաբնակարան շենք։

Նշված փաստերի առթիվ, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա հանձնաժողովում կիրականացվի ուսումնասիրություն, որի արդյունքում պատկան մարմինների կողմից թույլ տրված անօրինականությունների մասին գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազին»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի