Արտաքին 5 տարի առաջ - 23:31 26-08-2021

Աթենքում ամերիկյան դեսպանի և սենատորի ընթրիքի ժամանակ ծառ է ընկել

Ծառն ընկել է Աթենքի կենտրոնում գտնվող ռեստորանի վրա, երբ Հունաստանում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը եւ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը ճաշելիս են եղել այնտեղ: Միջադեպի հետեւանքով երկու մարդ վիրավորվել է, հայտնում է iefimerida-ն:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 25-ի երեկոյան մոտ ժամը հինգին, Աթենքի Մետրոպոլիտան տաճարի մոտ գտնվող ռեստորանում: Ինչպես հայտնի է դարձել, բարդին կիսվել ու ընկել է հաստատության սեղանների անձրեւանոցների վրա:

Ռեստորանի մատուցողն ու հաստատության սեփականատերը վիրավորվել են: Շուտով թիկնապահներն ամերիկացի պաշտոնյաներին հեռացրել են դեպքի վայրից:

Ընկած ծառը անհապաղ հեռացվել է:

Մենենդեսը Աթենք է ժամանել Հունաստանի «Կոմիտե-2021»-ի հրավերով`նշելու Հունաստանի ազգային -ազատագրական հեղափոխության մեկնարկի 200-ամյակը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան