Արտաքին 5 տարի առաջ - 22:31 26-08-2021

Էստոնիայում հանրային վայրերում դիմակների պարտադիր կրում են մտցրել

Հինգշաբթի օրվանից Էստոնիայի քաղաքացիները պարտավորվել են դիմակներ կրել հասարակական վայրերում, օրինակ՝ վաճառքի եւ սպասարկման սրահներում, պետական եւ քաղաքային հաստատություններում, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 26-ից անհրաժեշտ է դիմակ կրել հասարակական վայրերում, որտեղ չեն ստուգվում պատվաստումների տվյալներով COVID սերտիֆիկատը, COVID-19-ով նախկինում հիվանդանալը կամ կորոնավիրուսի բացասական թեստը: Առաջին հերթին, դա վերաբերում է առեւտրի եւ սպասարկման ձեռնարկություններին, ինչպես նաեւ պետական եւ քաղաքային հաստատություններին: Մինչեւ 12 տարեկան երեխաները եւ այն անձինք, որոնց բերանը եւ քիթը փակելը հակացուցված է առողջական կամ այլ հարկադրական պատճառներով, դեռեւս ազատված են դիմակներ կրելուց:

Դիմակ կրելու պարտականությունը շարունակվում է հասարակական տրանսպորտում, ներառյալ լաստանավերում եւ գնացքներում: Պաշտամունքի եւ այլ հանրային կրոնական արարողությունների ժամանակ դիմակ կրելու պահանջը նույնպես ուժի մեջ է:

Էստոնիայում COVID-19 վարակի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 140 341-ի: Համավարակի ընթացքում կորոնավիրուսից մահացել է 1286 մարդ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան