Արտաքին 5 տարի առաջ - 19:00 26-08-2021

Բելառուսն արգելել է հացահատիկի արտահանումը, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ

Բելառուսի նախարարների խորհուրդը վեց ամսով արգելել է երկրից հացահատիկի, այդ թվում՝ ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, եգիպտացորենի, հնդկացորենի, կորեկի, տրիտիկալեի, այլ հացահատիկային ապրանքների, ինչպես նաև ռապսի սերմերի արտահանումը: Այս մասին ասվում է ազգային իրավական ինտերնետային պորտալի հաղորդագրության մեջ:

Արգելքը կանդրադառնա նույնիսկ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վրա, ընդ որում՝ դա կախված չէ հացահատիկի ծագումից: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում օգոստոսի 27-ից եւ կտևեն վեց ամիս:

Այս միջոցները չեն առնչվի այն ապրանքներին, որոնք նախատեսված են օտարերկրյա պետություններին հումանիտար օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև հանրապետության տարածքով անցնող միջազգային տարանցիկ փոխադրումներին: Այս որոշման պատճառները չեն նշվում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան