Ներքին 5 տարի առաջ - 16:46 26-08-2021

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները համատեղ հայտարարություն են տարածել

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները համատեղ հայտարարություն են տարածել:

«Օգոստոսի 24-26-ը Ազգային ժողովում քննարկվեց և իշխող ուժի կողմից ընդունվեց կառավարության, այսպես կոչված, ծրագիրը, որն առկա ծայրահեղ մարտահրավերների վերաբերյալ կիրառական լուծումներ չէր պարունակում, ավելին՝ պարունակում է լուրջ ռիսկեր: Քննարկման ընթացքում բարձրացվեցին հանրությանը հուզող մի շարք հարցեր, որոնց հիմնականում տրվեցին իշխանություններին բնորոշ՝ սուտ, մանիպուլյատիվ կամ խուսափողական պատասխաններ:

Ավելին՝ օգոստոսի 25-ին, իշխանական խմբի կողմից նախապես ծրագրված ուղղակի խուլիգանական, քրեորեն հետապնդելի արարքներ տեղի ունեցան ընդդիմադիր խմբակցության պատգամավորների նկատմամբ՝ կոնկրետ հարձակվող անձանց դերաբաշխմամբ:

Ընդգծենք, որ նշված արարքի կանխարգելման համար իրավասու մարմնի պարտականությունների կատարումը տեղի ունեցավ դիտավորությամբ ուշացած: Նման արարքը տեղի ունեցավ մտքերի փոխանակության փուլում՝ նպատակ հետապնդելով հերթական անգամ բռնապետական ռեժիմի արմատավորումը անգամ խորհրդարանում: Ծանոթանալով գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը՝ արձանագրում ենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ սույն դեպքում իշխանական խմբի որևէ ներկայացուցչի նկատմամբ մինչ օրս առկա չէ որևէ քրեադատավարական հարկադրանքի միջոցի իրացում:

Տեղին է հիշեցնել, որ իբրև կառավարության ծրագիր հանդիսացող փաստաթղթում բառացի նշված էր, որ դատարանները, դատախազությունը և քննչական մարմինները «պիտի ապահովեն կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը», այլ կերպ ասած՝ արդեն իսկ իրավապահ մարմինների անկախության վերացումը ծրագրային դրույթ է:

Արձանագրում ենք՝ Սյունիքում միջպետական ճանապարհի այսօրվա հերթական խայտառակ վիճակի, ԱԺ-ում տեղի ունեցած լկտի, քրեորեն հետապնդելի արարքի և հնարավոր աղետների ամբողջ պատասխանատվությունը կրում է այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»