Արտաքին 5 տարի առաջ - 14:56 26-08-2021

Չինաստանը քննադատել է ԱՄՆ-ին՝ COVID-19-ի ծագման մասին զեկույցից առաջ

Չինաստանի արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման բաժնի ղեկավար Ֆու Կոնգը օգոստոսի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Չինաստանին քավության նոխազ դարձնելու փորձերը չեն արդարացնի Միացյալ Նահանգներին: Նա հավելել է, որ եթե Վաշինգտոնը ցանկանում է «անհիմն մեղադրել Չինաստանին», ապա ավելի լավ կլինի պատրաստ լինել հակագրոհի:

ԱՄՆ հետախուզության զեկույցը պատրաստվում է նախագահ Ջո Բայդենի հրամանով, որը մայիսին նյութեր է պահանջել՝ լուծելու վիրուսի ծագման տարբեր տեսությունների վերաբերյալ քննարկումները, ներառյալ չինական լաբորատորիայից արտահոսքի տարբերակը:

Բայդենը ստացել է հետախուզության զեկույցի պատճենը։ Այս մասին հաղորդել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին: Նա ասել է, որ հանրության համար պատրաստվում է չդասակարգված տարբերակ:

Լրատվամիջոցները գրում են, որ ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ զեկույցում չկա հստակ, միանշանակ եզրակացություն:

Չինաստանը հայտարարել է, որ լաբորատորիայից արտահոսքի տարբերակը շատ քիչ հավանական է՝ ենթադրելով առանց ապացույցների, որ վիրուսը փախել է Մերիլենդ նահանգի Ֆորտ Դետրիք ամերիկյան ռազմական լաբորատորիայից:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում