Արտաքին 5 տարի առաջ - 22:48 25-08-2021

Թուրքիան զորքերը դուրս է բերում Աֆղանստանից

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է որ սկսում է Աֆղանստանից դուրս բերել թուրքական զինվորականներին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իրենց պարտականություններն Աֆղանստանում հաջողությամբ իրականացնելուց հետո թուրք զինվորականները պատվով վերադառնում են հայրենիք»,- ասվում է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ:

Reuters լրատվական գործակալությանն ավելի վաղ երկու թուրք պաշտոնյաներ հայտնել էին, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները Քաբուլի օդանավակայանն աշխատացնելու հարցով տեխնիկական աջակցության համար դիմել են Թուրքիային՝ պայմանով, սակայն, որ թուրքական զինված ուժերը մյուս երկրների զինուժի նման մինչև օգոստոսի վերջ կլքեն Աֆղանստանի տարածքը:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան