Արտաքին 5 տարի առաջ - 21:32 25-08-2021

Ռուսաստանը Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը բացարձակապես սխալ է համարում․ Պեսկով

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը բացարձակապես սխալ է համարում և Մոսկվան պատրաստ է շարունակել գործընկերներին բացատրել իրերի իրական վիճակը:

Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը։

«Մենք չենք ընդունում մեր թուրք գործընկերների դիրքորոշումը, մենք դա բացարձակ սխալ ենք համարում: Մենք պատրաստ ենք և համբերությամբ լի՝ մեր թուրք գործընկերներին և այլ երկրներին նույնպես հետագայում բացատրելու, թե ինչպիսին է հարցերի իրական դրվածքը»,- անդրադառնալով Ղրիմի հարցում Թուրքիայի դիրքորոշմանը՝ նշել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ղրիմյան հարթակի շրջանակներում խոսել էր լրատվամիջոցների հետ և հայտնել, որ Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

«Մենք երբեք չենք ճանաչել Ղրիմի անօրինական միացումը և անընդհատ շեշտում ենք, որ չենք ճանաչի»,-ասել էր Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն նշել էր, որ Թուրքիան մասնակցում է գագաթնաժողովին ՝ ցույց տալու իր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և շեշտելու կարևորությունը, որը նա տալիս է Ղրիմի թաթարների իրավունքներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան