Արտաքին 5 տարի առաջ - 16:36 25-08-2021

Համաշխարհային բանկը դադարեցնում է Աֆղանստանին տրամադրվող օգնությունը

Համաշխարհային բանկը (ՀԲ) թալիբների կողմից Աֆղանստանում իշխանությունը զավթելուց հետո սառեցրել է այս երկրի օգնության ծրագիրը: Այս մասին ասված է ՀԲ տարածած հաղորդագրության մեջ:

2020 թվականից ի վեր բանկը մոտ 5,3 մլրդ դոլար է հատկացրել երկրի վերակառուցման և զարգացման ծրագրերին: Օգնությունը տրամադրվել է Միջազգային զարգացման ասոցիացիայի միջոցով, որն օգնում է աշխարհի ամենաաղքատ երկրներին:

2021 թվականի ապրիլի դրությամբ IDA-ն 12 ակտիվ ծրագիր ունի Աֆղանստանում՝ 940 մլն դոլարով: Եվս 15 ծրագիր՝ 1,2 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ, իրականացրել է ՀԲ-ի հավատարմագրային հիմնադրամը:

Բանկի հաղորդագրության մեջ ասվում է, որ այն իրավունք չունի գումար հատկացնել մի երկրի, եթե նրա կառավարությունը լեգիտիմ չի ճանաչվում ՀԲ բոլոր 189 երկրների կողմից:

Թալիբները օգոստոսի 15-ին վերահսկողություն են հաստատել Աֆղանստանի ողջ տարածքի վրա: Նրանք առանց կռվի մտել են Քաբուլ և իրենց դրոշը բարձրացրել նախագահական պալատի վրա: Զինյալները մտադիր են նոր կառավարություն ձեւավորել եւ որոշել երկրի կառավարման ձեւը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով