Ներքին 5 տարի առաջ - 14:25 25-08-2021

Թագուհի Թովմասյանը պատգամավորներին կոչ է անում լինել զուսպ և չվիրավորել միմյանց

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կոչ է անում պատգամավորներին լինել զուսպ և միմյանց չվիրավորել:

«Որպես Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ՝ վերջին անգամ խնդրում եմ, հորդորում եմ իմ բոլոր գործընկերներին լինել զուսպ, հանդուրժող և միմյանց չվիրավորել: Եվ իշխանությանը՝ առանձնահատուկ քաղաքական խոսքի նկատմամբ եղեք հանդուրժող, լսեք ձեր հասցեին քննադատությունը: Գիտեմ` իսկապես դժվար է պատերազմից հետո գալ և այն ճշմարտությունը լսել, որ չեք ուզում, բայց պետք է լսեք»,- Ազգային ժողովի ամբիոնից իր ելույթում ասաց Թովմասյանը:

Թագուհի Թովմասյանը կոչ է անում յուրաքանչյուրին իր վարքագծին տեր կանգնել: Ըստ պատգամավորի` միայն այդպես կարելի է առաջ գնալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»