Արտաքին 5 տարի առաջ - 12:18 25-08-2021

Աֆղանստանի բնակիչներին սպառնում է զանգվածային սով. ՄԱԿ

«Թալիբան» արմատական ​​շարժման գրոհայինների կողմից իշխանությունը գրավելու, երաշտի և կորոնավիրուսային վարակի համավարակի պատճառով Աֆղանստանի բնակիչները կարող են բախվել զանգվածային սովին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլիին:

«Կատարյալ փոթորիկը շարժվում է երկար տարիների երաշտի, հակամարտությունների և COVID-ի հետևանքով սրված տնտեսական վատթարացման պատճառով: Մարդկանց թիվը, որոնց սպառնում է սովահարությունից մահը, հասել է 14 միլիոնի»,- հայտարարել է նա:

Բիզլին հավելել է, որ եթե երկրում իրավիճակը վատթարանա, ապա Աֆղանստանի բնակիչներին սպասում է «դժոխք երկրի վրա»:

ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով, համաշխարհային քաղաքական գործիչները պետք է արագ գործեն, քանի որ Աֆղանստանին անհապաղ օգնություն է պետք:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին