Ներքին 5 տարի առաջ - 12:40 25-08-2021

«Սևերի ու սպիտակների ձեր թիմակիցը չկիսե՞ց առաջին անգամ». Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ Ազգային ժողովում կրկին մթնոլորտը լարվեց։

Վահե Հակոբյանն իր ելույթում անդրադարձել էր իշխանության՝ սևերի և սպիտակների բաժանելուն. «Դուք եք այդ բաժանարար գծերը տարել, դուք եք բաժանել նախկինների ու ներկաների, ղաբաղցիների ու հայաստանցիների»։

Այդ հայտարարությանն արձագանքեցին իշխող խմբակցության պատգամավորները, որից հետո աղմուկ բարձրացավ նիստերի դահլիճում։

Վահե Հակոբյանի այդ ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Այդպես անհասցե որ ասում եք, ես էլ ասում եմ՝ դուք եք արել դա։ Երբ բան եք ասում, բարի եղեք, առավել եւս որ դա կարող է դահլիճում պրովոկացիա ընկալվել, ապա անուն տվեք։ Մենք գնացել մեռել ու կռիվ ենք արել թե քաղաքական դաշտում, թե պատերազմում»։

Վահե Հակոբյանն էլ ասաց. «Սեւերի ու սպիտակների ձեր թիմակիցը չկիսե՞ց առաջին անգամ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում