Ներքին 5 տարի առաջ - 11:13 25-08-2021

«Երակներդ փրթել ես, որ բանակ չգնաս». Խամոյանը՝ ՔՊ–ականին. ինչ է կատարվում ԱԺ նիստերի դահլիճում

Ազգային ժողովում իրավիճակը լարված է։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտել ԱԺ նիստերի դահլիճից եւ ցուցադրում է տեղի ունեցողը։

Պատգամավորները միմյանց հասցեին վիրավորանքներ են հնչեցնում, գոռգոռում իրար վրա։ Աժ նիստերի դահլիճում մեծ թվով անվտանգության աշխատակիցներ կան։

Ըստ Ագնեսսա Խամոյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստերի դահլիճում չէ։

«Նա սովորության համաձայն ծլկեց»,– ուղիղ եթերով ասաց Խամոյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը, որը աչքի էր ընկել նաեւ երեկվա միջադեպի ժամանակ, այսօր եւս շատ ակտիվ է ու գոռգոռում է ընդդիմադիրների վրա, վիրավորանքներ հնչեցնում։

«Երակներդ փրթել ես, որ բանակ չգնաս»,– նկատի ունենալով Նարեկ Գրիգորյանին ասաց՝ Ագնեսսա Խամոյանը։

Նշենք՝ քիչ առաջ Ազգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։ Սարգսյանը սկսեց խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։ Ընդդիմադիրներն էլ տեղից բորբոքվեցին եւ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեցին։

Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, սկսվեց հրմշտոց ու անվտանգության աշխատակիցները ներս մտան։ Այս Ազգային ժողովում իրավիճակը այսօր՝ օգոստոսի 25-ին, կրկին կտրուկ սրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։

Երբ Սարգսյանը սկսեց խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։

Ընդդիմադիրներն էլ տեղից բորբոքվեցին եւ Հայկ Սարգսյանի ուղղությամբ շիշ նետեցին։

Նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց, սկսվեց հրմշտոց ու անվտանգության աշխատակիցները ներս մտան։

Այս պահին ուղիղ միացումն անջատվել է ու ընդմիջում հայտարարվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում