Արտաքին 5 տարի առաջ - 23:29 24-08-2021

Վրաստանում օգոստոսի 25-ից սննդի օբյեկտները կաշխատեն մինչև 22:00-ն, ֆուտբոլի մրցումները կանցնեն առանց հանդիսատեսի

Վրաստանում օգոստոսի 25-ից սննդի օբյեկտները կաշխատեն մինչև 22:00-ն: Համապատասխան որոշումն ընդունել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հարցերով Վրաստանի կառավարության միջգերատեսչական համակարգող խորհուրդը:

Ներկայում սննդի օբյեկտները աշխատում են մինչև 23:00-ն:

Ինչպես նշվել է նիստի ավարտին կայացած ճեպազրույցում, համապատասխան ծառայությունները կշարունակեն խիստ վերահսկողություն իրականացնել սննդի օբյեկտներում սահմանված սահմանափակումների կատարման նկատմամբ:

Հաղորդվում է նաև, որ ֆուտբոլային մրցումները, որոնք նախատեսված են Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում, կանցնեն առանց հանդիսատեսի, այդ թվում՝ սեպտեմբերի 2-ին Բաթումում Վրաստանի և Կոսովոյի ազգային հավաքականների միջև խաղը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»