Արտաքին 5 տարի առաջ - 20:19 23-08-2021

«Ոչ մի փախստական». Թուրքիան հրաժարվել է ընդունել աֆղանցիներին

Թուրքիան Աֆղանստանից ոչ մի փախստական չի կարող ընդունել: Այս մասին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը:

ԱԶԿ ներկայացուցիչը բավական կտրուկ է արտահայտվել փախստականներին ընդունելու հարցի վերաբերյալ: Նա հայտարարել է, որ Թուրքիան փախստականների ճամբար չի և հնարավորություն չունի տեղավորելու և ընդունելու աֆղանցիներին: Չելիքը նշել է, որ Թուրքիան շատ հանգամանորեն պահպանում է իր սահմանները:

Իշխող կուսակցության մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը շատ մտահոգված է Աֆղանստանում տիրող իրավիճակով, նա բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և կարծում է, որ պետք է աֆղանական հիմնախնդրի լուծում գտնել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան