Արտաքին 5 տարի առաջ - 17:32 22-08-2021

Վրաստանում կայծակի հարվածից շուրջ 550 ոչխար է սատկել

Վրաստանում կայծակի հարվածից ավելի քան 500 ոչխար սատկած են գտել: Միջադեպը տեղի է ունեցել լեռնային արոտավայրում արածելու ժամանակ: Այս մասին գրում է Daily Star-ը:

Ոչխարի տերը՝ Նիկոլայ Լևանովը, միջադեպի մասին իմացել է հովվից: Հովիվը նրան հեռախոսով պատմել է ամպրոպի ժամանակ հարյուրավոր ոչխարների սատկելու մասին: Ինչպես հետագայում պարզվել է, սատկել են նաև այլ ֆերմերներին պատկանող ավելի քան չորս հարյուր կենդանիներ: Ինքը՝ հովիվը, կայծակի հարվածից կորցրել է գիտակցությունը և ուշ է ուշքի եկել:

Լեւանովը եւ այլ ոչխարների տերերը դիմել են Վրաստանի իշխանություններին՝ ֆինանսական աջակցության համար: Բայց նրանք հայտարարել են հատուկ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին, որը կհաստատի կենդանիների մահը կայծակից: Նինոծմինդա քաղաքի փոխքաղաքապետ Ալեքսանդր Միքելաձեի խոսքով՝ սա ամպրոպի պատճառով կենդանիների զանգվածային մահվան առաջին նման դեպքն է:

Որոշվել է ոչխարների մնացորդները այրել տեղում, քանի որ լեռնային տեղանքը դժվարացնում է նրանց տեղափոխումը: Դեռևս անհայտ է, թե արդյոք ֆերմերները կստանան որևէ փոխհատուցում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան