Ներքին 5 տարի առաջ - 16:32 22-08-2021

Ադրբեջանի հետ սահմանին վիճակը կայուն է․ Արտակ Դավթյան

Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայուն է, դիվանագիտական մակարդակով աշխատանք է տարվում։ Դիլիջանում «Խաղաղության մարտիկ» մրցախաղի բացման հանդիսավոր արարողության ժամանակ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայուն է, մեծ փոփոխություններ չկան: Ինչ վերաբերում է նրանց` մեր տարածքը լքելուն, ապա բազմիցս հայտարարվել է, որ ջանքեր են գործադրվում, մասնավորապես, դիվանագիտական դաշտում։ Այդ աշխատանքի հիման վրա որոշում կկայացվի զինված ուժերի մասով։ Աշխատանքներն ընթանում են, մենք հույս ունենք, որ հարցը կլուծվի», - ասել է Դավթյանը։

Հիշեցնենք՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 12-ից։ Ադրբեջանցի զինվորականները գտնվում են Սև լճի շրջանում ՝ փորձելով ամրանալ այստեղ հայկական տարածքների հաշվին։ Նման իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում՝ Վարդենիսի մոտակայքում։

Լարվածության ևս մեկ օջախ Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում է։ Այդ հատվածներում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող