Արտաքին 5 տարի առաջ - 14:29 22-08-2021

Քաբուլի օդանավակայանը փակ է երկու օրով

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ որոշում է կայացրել փակել Քաբուլի օդանավակայանը 48 ժամով: Սա անհրաժեշտ է, որպեսզի դուրս հանեն բոլորին, ովքեր արդեն գտնվում են նրա տարածքում:

Միաժամանակ, օդանավակայանի դարպասների մոտ հավաքվել են հազարավոր մարդիկ, ովքեր փորձում են ներս մտնել, որպեսզի տարհանվեն Աֆղանստանից: Օրական մի քանի մարդ է զոհվում հրմշտոցի հետևանքով: Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատունը խորհուրդ է տվել ամերիկացիներին խուսափել Քաբուլի օդանավակայան ուղևորություններից՝ անվտանգության հնարավոր սպառնալիքների պատճառով:

«Թալիբան» շարժումը իր հերթին, հանդես է եկել հայտարարությամբ, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում մտադիր է բարելավել իրավիճակը օդանավակայանում և ճանապարհ բացել՝ օդանավակայանից ելքը հեշտացնելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»