Արտաքին 5 տարի առաջ - 13:36 22-08-2021

Լեհ-բելառուսական սահմանին միգրանտները խրվել են ճահճի մեջ

Պոդլասկի վոյևոդությունում լեհ սահմանապահները փրկել են 12 միգրանտների, ովքեր արգելափակվել էին Նարև գետի ճահճուտ տարածքում Բելառուսից սահմանն ապօրինի հատելիս։ Այս մասին հայտնում է լեհական սահմանապահ ծառայությունը:

Նշվում է, որ փախստականները չեն կարողացել դուրս գալ ճահճից եւ խրվել են փոքրիկ կղզյակում: Նրանք ստիպված էին զանգահարել շտապ օգնության համարին և հայտնել իրենց վիճակի մասին:

Սահմանապահները ուղղաթիռով հասել են միգրանտներին օգնության, սակայն չեն կարողացել վայրէջք կատարել: Հետո սահմանապահներից մեկն իջել է գետնին` առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար: Մնացած սահմանապահները կարողացել են հասնել կղզի՝ ափից աստիճաններ նետելով:

Օտարերկրացիներին նավակներով հանել են ճահճից: Երկու հոգի ուղարկվել են հիվանդանոց, մնացածը` սահմանապահ անցակետ:

Սահմանապահ ծառայության տվյալներով՝ 11 իրաքցի եւ մեկ եգիպտացի խրված են մնացել ճահճի մեջտեղում: Նրանց թվում էին մեկ տարեկան երեխա և 14 և 16 տարեկան երկու դեռահասներ:

Ինչպես հաղորդվում է, Լեհաստանը փախստականների ճամբարներ է ստեղծում Բելառուսի հետ սահմանին: Երկու նման հաստատություններ արդեն բացվել են Բիալա Պոդլասկա եւ Սերվոնի Բուր բնակավայրերում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով