Արտաքին 5 տարի առաջ - 13:11 22-08-2021

Վենետիկ այցելելը կարող է վճարովի դառնալ․ Bloomberg

Իտալիայի Վենետիկի իշխանությունները դիտարկում են զբոսաշրջիկների այցելությունները վճարովի դարձնելու հնարավորությունը՝ 2022 թվականի ամռանից քաղաք այցելելու համար: Այս մասին շաբաթ օրը՝ օգոստոսի 21-ին, հայտնել է Bloomberg-ը:

Ըստ հաղորդագրությունների՝ Վենետիկի վարչակազմը երկար տարիներ քննարկում է զբոսաշրջիկների ներհոսքը վերահսկելու միջոցառումները: Երբ սկսվել է կորոնավիրուսային համաճարակը, այս հարցը հանվել է: Բայց հիմա նորից ակտուալ է դարձել:

Այսպիսով, քաղաքային իշխանությունները կարող են պոտենցիալ զբոսաշրջիկներից պահանջել նախապես ամրագրել այցելությունների ժամը։

Ընդ որում՝ տոմսի արժեքը կտատանվի երեքից տասը եվրոյի միջև՝ կախված սեզոնից և որոշակի օրերին սպասվող զբոսաշրջիկների թվից:

Տեղի բնակիչները, բնակիչների հարազատները, որոնք սենյակ են ամրագրել Վենետիկի հյուրանոցում, կազատվեն այցելության թույլտվություն գնելուց:

Միաժամանակ, իշխանությունները քննարկում են հարցի լուծման այլ տարբերակներ, մասնավորապես՝ առաջարկվում է սահմանափակել մուտքը ոչ թե քաղաք, այլ միայն հատկապես մարդաշատ վայրեր, օրինակ՝ Սուրբ Մարկոսի հրապարակ:

Ինչպես հաղորդվում է, Վենետիկի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել քաղաքի պատմական նավահանգստում հսկայական նավերի կայանման դեմ: Նրանք իշխանություններին կոչ են արել կատարել իրենց խոստումը եւ արգելել խոշոր նավերի մուտքը քաղաքի կենտրոն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում