Ներքին 5 տարի առաջ - 23:40 21-08-2021

Վեհափառն այցելել է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի օրհնությամբ և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հրավերով Ավստրիայում բուժվող մեր զինվորներին

Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի ֆեյսբուքի Էջից տեղեկանում ենք.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր՝ օգոստոսի 21-ին, Վիեննայում հանդիպում ունեցավ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած զինվորների և նրանց ընտանիքների անդամների հետ, որոնք ս.թ. ապրիլից Մայր Աթոռ Ս. Էջմիածնի օրհնությամբ և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակության հրավերով իրենց բուժումն են ստանում Ավստրիայի Կաթոլիկ Եկեղեցու հովանու ներքո գործող բարձրակարգ բժշկական հաստատություններում։

Վեհափառ Հայրապետը հայրական իր օրհնությունը բերեց քաջարի զինվորներին և նրանց ընտանիքներին, ծանոթացավ վերջիններիս բուժման և պրոթեզավորման ընթացքին։ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ տեղեկացավ, որ ծանր վիրավորում ստացած զինվորներից երկուսը բարեհաջող վիրահատություններից, վերջույթների պրոթեզավորումից և վերականգնողական թերապիայից հետո արդեն վերադարձել են Հայաստան։

Վեհափառն իր խոսքում ընդգծեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով մշտապես եղել և մնում է Հայոց բանակի, հայ զինվորի և նրանց ընտանիքների կողքին։ Հանդիպման ժամանակ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղոթք բարձրացրեց մեր բոլոր վիրավոր զինվորների համար՝ մաղթելով նրանց շուտափույթ ապաքինում, ոգու ամրություն և Աստուծո օգնականություն։

Այս առիթով Վեհափառ Հայրապետը հայրական իր գնահատանքը բերեց Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Տիրան եպս. Պետրոսյանին և Ավստրիայի հայ համայնքի անդամներին հիշյալ ծրագիրը կյանքի կոչելու և վիրավոր զինվորների հանդեպ հոգատար վերաբերմունքի համար։

Վեհափառ Հայրապետն անդրադարձավ նաև, որ հանդիպում է ունեցել Ավստրիայի կարդինալ և Վիեննայի արքեպիսկոպոս Քրիստոֆ Շյոնբոռնի հետ և նրան փոխանցել իր ջերմ շնորհակալությունը վիրավոր մեր զինվորների հանդեպ հայրական հոգածության և խնամքի համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով