Արտաքին 5 տարի առաջ - 14:04 21-08-2021

Թալիբները հայտարարել են, որ իրենց է միացել Աֆղանստանի նախագահի եղբայրը

«Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է, որ Աֆղանստանի նախագահի կրտսեր եղբայրը՝ Հաշմատ Հանին, հավատարմության երդում է տվել իրենց: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով «Թալիբանի» ներկայացուցչին:

«Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Հանիի եղբայրը՝ Հաշմաթ Հանին, հավատարմության երդում է տվել իսլամական էմիրությանը՝ Խալիլ Ալ-Ռահման Հաքքանիի ներկայությամբ»,-հայտնում են թալիբները:

Ավելի վաղ Թալիբանի քաղաքական թեւի առաջնորդ Աբդուլ Հանի Բարադարը ժամանել էր Քաբուլ՝ կառավարության ստեղծման հարցը քննարկելու համար:

Բացի այդ, «Թալիբանի» քաղբյուրոյի խոսնակ Մուհամմադ Նաիմը հայտարարել է, որ Աֆղանստանը կունենա նոր սահմանադրություն: Նա հավելել է, որ դեռ վաղ է խոսել հանրապետությունում կառավարման ձեւի մասին: Միաժամանակ, շարժման քաղբյուրոյի ներկայացուցիչն ասել է, որ թալիբները դեռ պաշտոնապես չեն հայտարարել Աֆղանստանի իսլամական էմիրության ստեղծման մասին, սակայն կա այդպիսի ցանկություն:

Անցյալ շաբաթ հաղորդվել էր, որ մոտ ժամանակներս թալիբները կհայտարարեն Աֆղանստանի իսլամական էմիրության ստեղծման մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»