Սպորտ 5 տարի առաջ - 11:28 21-08-2021

2 ոսկե, 3 արծաթե և 5 բրոնզե մեդալ․ Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը հայրենիք կվերադառնա աննախադեպ արդյունքով

Բոսնիա և Հերցոգովինայում ավարտվեց բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Այն հայկական բռնցքամարտի համար առանձնացավ փայլուն արդյունքով, որին անդրադարձավ նույնիսկ Բռնցքամարտի Եվրոպական ֆեդերացիան։

Մարզիչներ Արթուր Մելքումյանի, Արմեն Բաղդասարյանի և Հովհաննես Շարբաթյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր 17 մարզիկներից 10-ը բարձրացան պատվո հարթակ։

Իրենց բոլոր մրցակիցներին հաղթեցին ու պատվո հարթակի ամենավերին աստիճանին կանգնեցին 50 կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը և 57 կգ քաշային Սևան մարզական միության սան Անդրանիկ Մարտիրոսյանը։ Ընդ որում Սպարտակ Նահապետյանը իր մրցակցին հաղթեց նոկաուտով։

48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը, 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը և 75 կգ քաշային Դավիթ Նիկողոսյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ 42կգ քաշայի Վահագն Գալստյանը, 70կգ քաշային Լյովա Կիրակոսյանը, 80 կգ քաշային Կարեն Պետրոսյանը, 38կգ քաշային Վիկտորիա Զաքարյանը և 42կգ քաշային Հեղինե Պետրոսյանը կանգնեցին պատվո հարթակի 3-րդ աստիճանին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»