Արտաքին 5 տարի առաջ - 09:06 20-08-2021

Կապիտոլիումի մոտ պայթել սպառնացող վարորդը տառապում է շիզոֆրենիայով

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի մոտ մեքենան կայանած և այն պայթեցնել սպառնացող վարորդը, պարզվել է, տառապում է շիզոֆրենիայով: Այս մասին ոստիկանությանը տեղեկացրել է նրա նախկին կինը: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Կապիտոլիումի շենքին մոտեցած տղամարդու մասին և հայտարարել, որ նրա մեքենայում պայթուցիկ սարք կա: Տղամարդը պահանջել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի հրաժարականը: Հակառակ դեպքում նա սպառնում էր պայթեցնել ռումբը: Ոստիկանությունը շրջափակել է մի քանի թաղամաս Կոնգրեսի շենքի տարածքում: Այնուհետև համացանցում են հայտնվել ենթադրյալ ահաբեկչի լուսանկարները. նա եվրոպական արտաքինով 40-50 տարեկան տղամարդ է:

Բանակցություններից հետո վարորդը հանձնվել է ոստիկանությանը: Ներկայումս արտակարգ իրավիճակների ծառայությունների մասնագետներն ուսումնասիրում են մեքենան՝ պարզելու պայթուցիկ նյութի առկայությունը: Եթե ​​տղամարդն իսկապես հոգեկան խնդիրներ ունենա, նրան կարող է սպառնալ ոչ թե ազատազրկում, այլ հարկադիր բուժում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»