Արտաքին 5 տարի առաջ - 18:39 19-08-2021

Թալիբաններին հասանելի է դարձել այն աֆղանացիների կենսաչափական տվյալները, որոնք օգնել են ամերիկյան բանակին

«Թալիբան» շարժման զինյալները մուտք են գործել HIIDE նույնականացման սարքավորումների համակարգ: Այժմ նրանք ունեն այն տեղաբնակների կենսաչափական տվյալներ, որոնք համագործակցել են ԱՄՆ բանակի հետ: Այս մասին հայտնում է The Intercept-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի հատուկ գործողությունների հրամանատարության աղբյուրին:

HIIDE- ը պարունակում է տեղեկություններ մատնահետքերի, ծիածանաթաղանթի և անձի կենսագրական տվյալների մասին: Սարքավորումը օգտագործվում է մեծ շտեմարաններ մուտք գործելու համար, որոնք պարունակում են ահռելի թվով աֆղանացիների տվյալներ:

«Մենք օրական մշակել ենք հազարավոր տեղացի բնակիչների տվյալներ, մենք պետք է հավաքեինք հետախույզներին, փնտրեինք մահապարտի ժիլետներ, զենք և շատ ավելին», - բացատրել է աղբյուրը:

Զինվորականները նշել են, որ չնայած տեխնիկայի հասանելիությանը՝ թալիբները չեն կարողանա անմիջապես ստանալ տվյալները, քանի որ դրա համար անհրաժեշտ են հատուկ գործիքներ: Նա միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ Պակիստանի հետախուզության աշխատակիցները կարող են օգնել ահաբեկիչներին:

Ռազմական հետախուզության նախկին սպա Ուելթոն Չանգը, ով ներկայումս Human Rights First-ի տեխնիկական տնօրենն է, հարցականի տակ է դրել, որ Աֆղանստանի բնակիչների անձնական տվյալները պաշտպանված են:

«Չեմ կարծում, որ որևէ մեկը երբևէ մտածել է տվյալների գաղտնիության կամ այն ​​մասին, թե ինչ է պետք անել, եթե համակարգը հայտնվի սխալ ձեռքերում», - հայտարարել է նա:

Հրատարակությունը նշում է, որ ահաբեկիչներին և հանցագործներին որոնելու համար ԱՄՆ-ի զինված ուժերը կանգնած էին Աֆղանստանի բնակիչների 80 տոկոսի կենսաչափական տվյալների հավաքագրման առջև:

Ավելի վաղ գրոհայինները սկսել էին ստուգել խաղաղ բնակիչների բջջային հեռախոսները՝ «անպատշաճ բովանդակության» համար: Աֆղանստանցիները սարքերից հանում են նկարներն ու կոնտակտները և ոչնչացնում փաստաթղթերը՝ իրենց և իրենց ընտանիքներին պաշտպանելու համար:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ