Ներքին 5 տարի առաջ - 22:15 18-08-2021

Ուղիղ խոսքն ո՞ւմ են ասում․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուղիղ խոսքն ո՞ւմ են ասում...

Հայաստանյան բարձր մասնագիտական որակավորում և փորձ ունեցող, առաջադեմ քաղաքագետներ պնդում են, որ Հայաստանը կարող է լինել ԱՄՆ-ի դաշնակիցը, առանց ՆԱՏՕ-ին անդամակցելու։ Այստեղից հետևում էր, որ ԱՄՆ-ը Հայաստանին կպաշտպանի ՆԱՏՕ-ի անդամ, իր դաշնակից Թուրքիայից, ինչպես նաև վերջինիս դաշնակից Ադրբեջանից։

Պարզվում է, որ Աֆղանստանը, չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, պաշտոնապես և ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դաշնակիցն է։

Նաև, ի գիտություն առաջադեմներին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց․ «Ինչո՞ւ պետք է ամերիկյան զորքերը կռվեն և զոհվեն աֆղանցի զինվորների փոխարեն»։ Ինքս այս կարծիքի հետ լիովին համաձայն եմ։

Մոռացել էի, բա Ֆրանսիա՞ն։ Չէ որ ֆրանսիացիները ավանդաբար «հայասեր» են և միշտ պատրաստ են ֆրանսիական լեգեոն ուղարկելու իրենց սիրելի ժողովրդի համար զոհվելու համար․․․ ինչպես 1920թ․ Կիլիկիայում»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան