Արտաքին 5 տարի առաջ - 21:21 18-08-2021

Հրդեհներ Ֆրանսիայում․ կան զոհեր և տուժածներ

Ֆրանսիայի հարավային մասում լայնածավալ անտառային հրդեհներ են մոլեգնում: Տարերքը խլել է երկու մարդու կյանք, տուժել է 24 -ը: Հրդեհի դեմ պայքարում է մոտ 1,2 հազար հրշեջ, գրում է BFMTV- ն:

Տեղի պաշտոնյայի խոսքով՝ 7 հազար հեկտար տարածք ընդգրկած հրդեհի հետևանքով տուժել է 24 մարդ, որոնցից 19 -ը թունավորվել են ծխից: Հինգ հրշեջներ թեթև վնասվածքներ են ստացել:

Բոցը փորձում են մարել 1,2 հազար հրշեջներ: Նրանց օգնում են հրշեջ ինքնաթիռներն ու ուղղաթիռները:

Արագ տարածվող կրակի պատճառով Վար պրեֆեկտուրայում յոթ հազար մարդ է տարհանվել:

Հրդեհը սկսվել է մայրուղու կանգառի մոտից՝ Սեն-Տրոպեից 30 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք:

«Մենք երբեք չէինք տեսել, որ հրդեհը տարածվեր նման արագությամբ», - ասել է Լա Գարդ -Ֆրենեի քաղաքապետ Թոմաս Դոմբրին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»