Ներքին 5 տարի առաջ - 17:39 18-08-2021

Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգին

Օգոստոսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից տեղեկացրել են, որ ԱԺ փոխնախագահը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորացումն ու զարգացումը: Նա նշել է, որ երկկողմ փոխգործակցության հարցում նշանակալի դերակատարում ունեն միջխորհրդարանական կապերը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է նաև բարեկամական խմբերի միջեւ համագործակցության սերտացման եւ փոխայցերի կարեւորությունը:

Կողմերն անդրադարձել են երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին: Շեշտադրվել են հատկապես տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը, բարձր տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտներում փոխգործակցության խորացումը:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոստային ծառայությունների զարգացման, ինչպես նաեւ՝ օդային կապի գործարկման վերաբերյալ:

Արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների բարեկամական կապերի ավելի ակտիվացման եւ խորացման գործում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»