Արտաքին 5 տարի առաջ - 12:26 17-08-2021

«Ստիպում էին մորուք աճեցնել». Աֆղանստանի բնակիչները պատմել են թալիբների կարգուկանոնի մասին

NV.UA ուկրաինական հրատարակությունը հավաքել է Աֆղանստանի տարբեր բնակիչների՝ կանանց, մտավորականների, ուսանողների մեկնաբանություններ՝ թալիբների կողմից երկրում իշխանությունը զավթելու վերաբերյալ: Շատերն են կարծում, որ թալիբները կսկսեն վերականգնել այն կարգերը, որ սահմանել էին 90 ականներին: Ինչպես նշում է The Washington Post-ը, այն ժամանակ տղամարդիկ ստիպված մորուք էին աճեցնում, կանայք՝ բուրկա հագնում, արգելված էին երաժշտությունը և ֆուտբոլը: Այժմ պատմությունը կարող է կրկնվել:

24-ամյա ուսանողուհին The Guardian-ին ասել է, որ այլևս չի կարողանա միայնակ տեղաշարժվել քաղաքում, ինչպես ցանկացած այլ կին: Նա պետք է ավարտեր Աֆղանստանի ամերիկյան համալսարանը և Քաբուլի համալսարանը, բայց գտնում է, որ այժմ ռիսկային է Ամերիկյան համալսարանի ուսանողական քարտ ունենալը, իսկ Աֆղանստանում աշխատանք չկա: «Կարծես թե այլևս չեմ կարողանա բարձրաձայն ծիծաղել, լսել իմ սիրած երգերը, հանդիպել ընկերներիս մեր սիրելի սրճարանում, հագնել իմ սիրած դեղին զգեստը կամ օգտագործել վարդագույն շրթներկը»,- ասում է աֆղանուհին:

Հերաթից 26-ամյա Զահրան AP-ին ասել է, որ այլևս չի կարող կիթառ նվագել, ավագ եղբայրը չի կարող ֆուտբոլ խաղալ, իսկ 12-ամյա քույրը չի կարող դպրոց գնալ, քանի որ թալիբները փակում են կանանց դպրոցները: Թոշակի անցած ուսուցիչ Աբդուլը Քանդահարից The Economist-ին ասել է, որ պետք է թաքցնի իր գրքերը, քանի որ որոշ գրքեր կարող են վտանգավոր լինել. դրանք քաղաքականության, հոգեբանության և ահաբեկչության մասին են: Աբդուլը մտավախություն ունի, որ թալիբները, իմանալով այդ գրքերի մասին, կարող են իրեն անմիջապես սպանել:

Անանուն աֆղանցի լրագրողը Politico-ին ասել է, որ Քաբուլը կայծակնային արագությամբ անցել է «Թալիբանի» տիրապետության տակ, ոչ ոք դա չէր սպասում: Շատերն էին ակնկալում ամերիկացիների պաշտպանությունը: Որոշ լրատվամիջոցներ դադարեցրել են աշխատանքը: «Քաղաքը լի է խուճապով և վախով»,- ասում է տղամարդը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով