Արտաքին 5 տարի առաջ - 22:16 16-08-2021

Աֆղանստանում CNN-ի լրագրողը պատմել է, որ ստիպված է եթեր դուրս գալ հիջաբով

Քաբուլում ամերիկյան CNN հեռուստաալիքի թղթակից Կլարիսա Ուորդը հայտնել է, որ «Թալիբան» շարժման գրոհայինների ժամանումից հետո ստիպված է հիջաբով եթեր դուրս գալ:

Ռեպորտաժում Ուորդը հաղորդել է, որ թալիբները չեն արգելել իրեն աշխատել, այլ խորհուրդ են տվել թաքցնել դեմքն ու ձեռքերը, որպեսզի շարունակի լուսաբանել Քաբուլի փողոցներում տեղի ունեցող իրադարձությունները:

«Կանանց, որոնք վերջին 20 տարիներին սովոր էին որոշակի ապրելակերպ վարել, դժվար է լինելու համակերպվել նոր սյուրռեալիստական ​​նորմին», - պատմել է Ուորդը:

Նա նշել է, որ ներկայումս Քաբուլի փողոցներում շատ թալիբներ կան, նրանցից շատերը զինված են, այդ թվում ՝ ամերիկյան արտադրության զենքերով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում