Ներքին 5 տարի առաջ - 14:49 14-08-2021

ՀՀ շրջանների մեծ մասում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանի Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում և Երևանում առկա է ու սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում օգոստոսի 14-ին շրջանների մեծ մասում, 15-19-ն առանձին շրջաններում, կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում օգոստոսի 14-15-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում