Սպորտ 5 տարի առաջ - 23:18 13-08-2021

Մեսսիի արցունքոտ անձեռոցիկը կվաճառվի մեկ միլիոն դոլարով

Անձեռոցիկը, որով արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին սրբում էր արցունքները Բարսելոնայից հեռանալուն նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, կվաճառվի 1 մլն դոլարով։ Նման հայտարարություն հայտնվել է Mercado Libre առևտրային հարթակում։

Օգոստոսի 8-ին Մեսսին մամուլի ասուլիսի ժամանակ ուզում էր սկսել խոսքը, սակայն արցունքները խանգարեցին, ու մի քանի րոպե պահանջվեց հանգստանալու համար։ Այդ ընթացքում նա ձեռքի անձեռոցիկով սրբում էր արցունքները։ Աճուրդի հայտարարություն տարածողը հավաստիացնում է. վաճառվում է հենց այդ արցունքոտ անձեռոցիկն է։

Իսկ ինչո՞ւ այդքան թանկ։ Հայտարարության նկարագրության մեջ նշվում է, որ անձեռոցիկի վրա պահպանվել է արգենտինացու քթի լորձը, որը հնարավորություն կտա հետագայում կլոնավորում իրականացնելու։

Հիշեցնենք` օգոստոսի 10-ին Մեսսին 2 տարվա պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ՝ ևս մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում