Ներքին 5 տարի առաջ - 23:39 13-08-2021

ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցչին

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսիին։

Տիգրան Խաչատրյանը ողջունել է Մշտական ներկայացուցչին և նշել, որ Ֆինանսների նախարարությունը Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ունի համատեղ աշխատանքի մի շարք կարևոր ուղղություններ, որոնցից յուրաքանչյուրի կարևորությունը դժվար է գերագնահատել: ՀՀ ֆինանսների նախարարը կարևորել է ԱՄՀ-ի աջակցությունը Հայաստանում մակրոտնտեսական կայունությանն ուղղված կառավարության քաղաքականության իրագործմանը:

Տիգրան Խաչատրյանը նաև ասել է, որ ուրախ կլինի կառույցի հետ տարվող աշխատանքները խորացնելու ուղղությամբ։

ԱՄՀ-ի ներկայացուցիչ Մ․ Ռաիսին իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և շնորհավորել Տ․ Խաչատրյանին՝ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Նա ընդգծել է, որ Հայաստանը ԱՄՀ-ի հետ երկար տարիների համագործակցության փորձ ունի։ ԱՄՀ մշտական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ առավել սերտ շփումները այսուհետ ևս շարունակական կլինեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան