Արտաքին 5 տարի առաջ - 09:43 13-08-2021

ՌԴ ՆԳՆ-ն 50 տարով արգելել է Բելառուսում Ադրբեջանի նախկին դեսպան Վահաբզադեի մուտքը Ռուսաստան

ՌԴ ՆԳՆ-ն որոշում է կայացրել 50 տարով արգելել Ռուսաստան մուտքը Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիար Վահաբզադեին այն բանից հետո, երբ վերջինս վիրավորել է ռուսներին: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլ կենտրոնից:

Ավելի վաղ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հաղորդել էր, որ Վահաբզադեն տեսախցիկի առջև ռուսներին խոզեր է անվանել:

«Այսօր որոշումներ են կայացվել 50 տարի ժամկետով արգելել Ռուսաստանի Դաշնություն մուտքը Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Կուաթ Ահմետովին և Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Իսֆանդիար Վահաբզադեին, որոնք էթնիկ ատելություն հրահրող հրապարակային արտահայտություններ են թույլ տվել համացանցում»,- նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան