Արտաքին 5 տարի առաջ - 09:08 13-08-2021

Բայդենը դիմել է Կոնգրեսին դեղերի գները նվազեցնելու հորդորով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Կոգրեսին նվազեցնել դեղատոմսով դեղամիջոցների գները: Այս մասին հինգշաբթի՝ օգոստոսի 12-ին, հայտնել է «Ուկրինֆորմը»:

«Մենք պետք է վերջ տանք դեղերի գների աճին, որոնք գնալով բարձրանում են, և դրա վերջը չի երևում: Ընկերությունները, որոնք դեղերի գներն ավելի արագ են բարձրացնում, քան գնաճը, պետք է տուգանքներ վճարեն»,- հայտարարել է Բայդենը՝ նախաձեռնությունը ներկայացնելով Սպիտակ տանը:

Ըստ Բայդենի՝ դեղամիջոցների գների հետ կապված իրավիճակը ճգնաժամային է և բացասաբար է անդրադառնում տարեցների վրա: Միջինում ամերիկացիները դեղատոմսով դեղերի համար 2-3 անգամ ավելի շատ են վճարում, քան այլ երկրների քաղաքացիները:

Այս կապակցությամբ Բայդենը Կոնգրեսին կոչ է արել լուծել այս ճգնաժամը՝ թույլ տալով ԱՄՆ բժշկական ապահովագրության դաշնային Medicare ծրագրին բանակցել դեղերի գների վերաբերյալ:

Medicare-ը պետք է հնարավորություն ունենա բանակցելու շուկայում մրցակցություն չունեցող թանկարժեք դեղերի որոշակի խմբի գնի շուրջ, ընդգծել է Բայդենը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան