Սպորտ 5 տարի առաջ - 21:50 12-08-2021

Պատմական նվաճում․ Ալաշկերտն ապահովեց տեղը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում ու կխաղա ԵԼ փլեյ–օֆֆում

Եվրոպա լիգայի 3-րդ որակավորման փուլի պատասխան խաղում Ալաշկերտը ընդունել էր ղազախական Կայրաթին։

Մեր թիմն առաջին կեսը բավականին ակտիվ էր սկսել՝ մի քանի անգամ սպառնալով մրցակցի դարպասին։

Պետք է ընդգծել, որ մրցակցի կազմում մեկնարկային րոպեներից խաղադաշտ էր դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը, որին «Հանրապետական» մարզադաշտը ծափողջույններով դիմավորեց։

Հանդիպման հաշիվը բացվեց միայն 43-րդ րոպեին․ մեր թիմի կազմում աչքի ընկավ Էմբալոն, սակայն առաջին կեսին ավելացված առաջին րոպեին մրցակցի կազմում հաշիվը հավասարեցրեց Աիբոլ Աբիկենը։

Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 50-րդ րոպեին, Էմբալոն Ալաշկերտին առաջ մղեց հաշվի մեջ՝ դառնալով դուբլի հեղինակ։ Սակայն 61-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո մրցակցի կազմում հաշիվը հավասարեցրեց Արթուր Շուշենաչևը։ 1 րոպե անց Դենիս Պոլյակովը կանոնների կոպիտ խախտում թույլ տվեց Արտակ Գրիգորյանի հետ պայքարում ու ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։

Չնայած թվային առավելությանն ու մրցակցի դարպասին ուղղված բազմաթիվ հարվածներին մեր չեմպիոնին չհաջողվեց հիմնական ժամանակում վճռել խաղի ելքն ու այն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Այստեղ երկու րոպե անց ղազախական թիմը մնաց 9 հոգով․ ուղիղ կարմիր քարտով դաշտից այս անգամ հեռացվեց Կայրաթի առաջին գոլի հեղինակ Աիբոլ Աբիկենը։

Լրացուցիչ ժամանակի առաջին կեսի ավարտին Ալեքսանդր Գլիշիչը մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասը՝ կրկին առավելություն տալով Ալաշկերտին։

Այսպիսով, Ալաշկերտն առնվազն ապահովեց տեղը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում ու Եվրոպա լիգայի փլեյ–օֆֆում կխաղա Ջերարդի գլխավորած Գլազգո Ռենջերսի հետ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով