Ներքին 5 տարի առաջ - 16:24 12-08-2021

Անազատության հետ չկապված պատժի դատապարտված անձանց վարքագծի վերահսկողությունը դարձնել արդյունավետ. Դատախազությունն օրենսդրական փոփոխություն է առաջարկում

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման և քրեական արդարադատությանն առնչվող այլ ոլորտներում գործնականում դրսևորվող հիմնախնդիրների լուծմանը միտված օրենսդրության կատարելագործման նախաձեռնողական քաղաքականությունը՝ Կառավարությանը ներկայացնելով դրանցից բխող օրենսդրական փոփոխությունների կոնկրետ առաջարկություններ:

Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՀՀ գխավոր դատախազության տարածած հաղորդագրությանը:

ՀՀ գլխավոր դատախազությունում մշակվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4341-րդ հոդվածում լրացումներ կատարելու օրենքի նախագծի առաջարկություն, որն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն:

Առաջարկվող լրացման համաձայն՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատժի դատապարտված հետախուզվողին հայտնաբերելուց հետո իրավասու մարմինն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, պարտավոր է վերջինիս ներկայացնել պրոբացիոն ծառայությանը՝ այդ մասին գրավոր հայտնելով դատարանին:

Այդ կերպ կապահովվի ոչ միայն հետախուզվող դատապարտյալին հայտնաբերելու վերաբերյալ պրոբացիոն ծառայության տեղեկացվածությունը, այլ նաև վերջինս հնարավորություն կստանա լիարժեք կատարելու դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողության իր պարտականությունները:

Բացի դրանից, առաջարկվել է սահմանել, որ դատարանն իրավունք ունի հետախուզում հայտարարելու ոչ միայն պատժի կրումից, այլ նաև վերահսկողությունից խուսափող դատապարտյալի նկատմամբ, ինչով կվերանա նաև օրենքի եզրույթներից բխող մեկնաբանելիության խնդիրը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան