Արտաքին 5 տարի առաջ - 21:27 11-08-2021

«Թալիբան»-ը գրավել է Աֆղանստանի ևս երեք նահանգների մայրաքաղաքները

Արմատական «Թալիբան» շարժումն արդեն իր վերահսկողության տակ է վերցրել Աֆղանստանի 34 նահանգային մայրաքաղաքներից 9-ը, այդ թվում՝ երեքը վերջին օրերին, հաղորդում է ABC News-ը:

Պարբերականը կայծակնային հարձակման հետևանք է համարում Բադախշան, Բաղլան և Ֆարահ նահանգների մայրաքաղաքների գրավումը:

Նշվում է, որ «Թալիբան»-ը շարունակում է հարձակումը նաև այլ ուղղություններով:

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը թալիբների հարձակման ժամանակ ուղիղ սպառնալիքի չի ենթարկվել: Սակայն, նշում է պարբերականը, գրոհայինների առաջխաղացման ցնցող արագությունը հարցեր է առաջացնում այն ​​մասին, թե Աֆղանստանի կառավարությունը որքան ժամանակ կկարողանա պահպանել վերահսկողությունը երկրի նահանգների նկատմամբ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»